Բաժիններ՝

Բեքհեմը հերքեց, որ կարող է տեղափոխվել Ավստրալիա

«Լոս-Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն անձամբ է հերքել այն տեղեկությունը, համաձայն որի՝ պատրաստվում է կարիերան շարունակել Ավստրալիայում։

«Մեր թիմի գլխավոր մարզիչն ինձ ասաց այդ մասին այսօր առավոտյան, իսկ ես նրան պատասխանեցի, որ առաջին անգամ եմ այդ մասին լսում», – անգլիացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Բեքհեմը կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել ավստրալական թիմերից մեկի հետ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս