23-ամյա երիտասարդը մահացել է շմոլ գազի թունավորումից
Նոյեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, «շտապօգնության» 1-03 ծառայությունից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջրաշատի փողոցի թիվ 90 տանը շմոլ գազի թունավորումից մահացել է 23-ամյա Կարեն Ֆանարջյանը:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված տան լոգասենյակի բազմոցին հայտնաբերել է Կ. Ֆանարջյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
«Փաստինֆո»