Բաժիններ՝

Ձայնս չեմ բարձրացնի ֆուտբոլիստների վրա. միևնույն է դա չի օգնելու. Բերլուսկոնի

«Միլանի» մարզաբազա այցելած ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին թիմի երկրպագուներին կոչ է արել համբերատար լինել և դժվար պահին աջակցել ֆուտբոլիստներին։

«Մենք զղջում ենք, որ վաճառել ենք Իբրահիմովիչին, սակայն եկեք պարզապես հաշվենք։ Վաճառելով Տիագո Սիլվային և Իբրահիմովիչին՝ մենք 130 մլն եվրո տնտեսեցինք։ Եվ ոչ ոք չի կարող դա հերքել։

Իսկական երկրպագուները տեսնում են, որ թիմը դժվար ժամանակներ է ապրում։ Հույս ունեմ, որ նրանք կաջակցեն ֆուտբոլիստներին։ 26 փայլուն տարիներից հետո մենք պետք է համբերատար լինենք։

Ես այստեղ չեմ եկել ֆուտբոլիստների վրա ձայնս բարձրացնելու համար, դա միևնույն է չի օգնի։ Այսօրվանից ամեն ինչ կսկսեմ նորից։ Ցանկանում եմ, որքան հնարավոր է, մոտ լինել թիմին, որպեսզի հիշեմ այն ամենը, ինչի կարիքը վերջին ժամանակներս անընդհատ զգացել եմ», – Բերլուսկոնիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս