Բաժիններ՝

Ամփոփվեց ֆինանսական շաբաթը

Նոյեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89 մլն 242 հազար 587 ԱՄՆ դոլար 408.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94 մլն 545 հազար 820 ԱՄՆ դոլար 409.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15 մլն 60 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 408.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 408.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 219 հազար 667 EUR 518.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13 մլն 575 հազար 363 EUR 521.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 746 մլն 123 հազար 890 ՌԴ ռուբլի 12.79 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 111 մլն 620 հազար 741 ՌԴ ռուբլի 12.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 5-11-ը ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս