Բաժիններ՝

ԲՀԿ-ի առաջադրվելը խուճապ է առաջացրել որոշ ՀՀԿ-ականների շրջանում. մամուլ

«Անկախ քաղաքական ուժերի ներկա դասավորությունից,  ԲՀԿ-ի առաջադրվելն արդեն խուճապ է առաջացրել որոշ ՀՀԿ-ականների շրջանում: Հատկապես նրանց մոտ, ովքեր ՀՀԿ-ի ընտրական քվեներ բերողներն են»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում.

Հայտնի է, որ ՀՀԿ-ի երևանյան հույսը, ի թիվս այլոց, Գագիկ Բեգլարյանն է: Նա նախկինում թաղապետ ու քաղաքապետ էր, և ամեն ինչ շատ ավելի հեշտ էր: Իսկ Ծառուկյանի առաջադրման պարագայում նրանց գործը կարող է բարդանալ: Ինչպե՞ս են ապահովելու անհրաժեշտ ձայների քանակը ու արդյո՞ք մտահոգված չեն Ծառուկյանի առաջադրմամբ՝ հետաքրքրվեցինք կապի և տրանսպորտի նախարարից: «Հանրապետականը միշտ հաղթելու ա, անկախ ամեն ինչից: Բոլոր պարագաներում հաղթելու է»,- դեպի դահլիճ քայլելով՝ վստահ հայտարարեց Գագիկ Բեգլարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս