
Վաշինգտոնի միասեռականները ցնծում են

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի միասեռականներն այսուհետ կարող են հանգիստ ամուսնանալ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ԱՄՆ Վաշինգթոն նահանգի նահանգապետը հաստատել է միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը: Միասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին օրենքն ընդունվել էր անցյալ տարի՝ նահանգի օրենսդիր մարմնի կողմից, սակայն 2012թ նոյեմբերի 6-ին օրենքը դրվել է համընդհանուր քննարկման: «Սա պատմական պահ է Վաշինգթոնի համար: Երկար տարիներ մենք քայլ առ քայլ մոտենում էինք սրան: Հիմա վերջին քայլն արդեն արված է»,- հայտարարել է նահանգապետ Քրիս Գրեգորը:
Նշենք նաև, որ միասեռ ամուսնությունների թույլատրման հարցով հանրաքվեներ անցկացվել են Վաշինգթոն, Մերիլենդ և Մեն նահանգներում։ Իսկ Նյու Յորք, Կոնեկտիկուտ, Այովա, Մասաչուսեթս, Վերմոնտ նահանգներում դրանք արդեն թույլատրված են: