
Սերժ Սարգսյանի երազանքը վերջապես իրականացավ. մամուլ

«Երեկ վերջապես իրականացել է Սերժ Աարգսյանի երազանքը, ու նա հանդիպել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացրել էինք, հանդիպումը կայացել Է Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում: «ժողովուրդի» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ` այն տևել է բավական կարճ` մոտ 15 րոպե, և մթնոլորտն էլ առանձնապես ջերմ չի եղել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.
«Պուտինը խոսել Է մաքսային միասնական համակարգին ու ԵվրԱզԷԱ-ին ՀՀ անդամակցության մասին` ասելով որ հարկավոր է վերջնականապես կողմևորոշվել ու պատասխան տալ, ու եթե այն բացասական լինի, ՀՀ-ն կորուստներ կունենա:
Պատահական չէ, որ ՀՀ նախագահի նստավայրից այս հանդիպման առիթով ընդամենը տեղեկացրել են, որ Սարգսյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Սարգսյանը մեկնել էր Մոսկվա, սակայն չէր հաջողվել հանդիպել Պուտինին: Բացի այդ, տևական ժամանակ է` հետաձգվում է Պուտինի` Հայաստան կատարելիք այցը»: