
Կառավարությունը բանակցային խումբ է ստեղծում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ կստեղծվի բանակցային խումբ: Նախօրեին ընդունած որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի շուրջ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը:
Ինչպես փոխանցում է panorama.am-ը, դրանում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) Հ. Բեգլարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գրիգորյանը և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կ. Գասպարյանը:
Որոշմամբ լիազորվել է բանակցային խմբի ղեկավար Հ. Բեգլարյանին ստորագրել բանակցությունների արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունը: