Ինձ ամենաշատը դուր է գալիս Միլանը. Կարլես Պույոլ
«Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» հետ խաղից հետո (0:0) հույս է հայտնել, որ Մեսսիի վնասվածքը լուրջ չէ, ինչպես նաև նշել է, թե որ ակումբի հետ կցանկանար հանդիպել 1/8 եզրափակիչում:
«Հուսով եմ` Մեսսիի վնասվածքը լուրջ չէ: Միայն կարող եմ ասել, որ նրա վրա ընկավ դարպասապահը, միայն այդքանը գիտեմ:
Ինչ վերաբերում է 1/8 եզրափակչին, ապա ինձ համար մինույնն է, թե ով կլինի մեր մրցակիցը: Անձամբ ինձ ավելի շատ դուր է գալիս «Միլանը»: Սակայն դեռ վաղ է մտածել այդ մասին: Առջևում Իսպանիայի առաջնությունն է»,- Պույոլի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Նշենք, որ արդեն պարզ է դարձել, որ Լիոնել Մեսսիի վնասվաքը լուրջ չէ, և նա անգամ կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության «Բետիսի» հետ հանդիպմանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը