Բաժիններ՝

Անջելինա Ջոլին կլքի կինոարտադրությունը՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին մտադիր է լքել կինոարվեստը: Այս մասին նա հայտնել է բրիտանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Դերասանուհու խոսքերով, նման որոշման կայացմանը նպաստել են իր 6 երեխաներն ու աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտումը: « Երբ երեխաներս մեծանան, այլևս դերասանությամբ չեմ զբաղվի, որովհետև նրանք ավելի շատ ուշադրության կարիք կունենան: Իհարկե, դեռ մի քանի ֆիլմում հանդես կգամ: Շնորհակալ եմ ճակատագրին այն բանի համար, որ դերասանուհի եմ: Մեծ փորձ եմ կուտակել և մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից: Բայց երբ ամեն առավոտ արթնանում եմ, միացնում եմ հեռուստացույցը, մազերս բիզ-բիզ են կանգնում, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում: Ուզում եմ օգնել, որ աշխարհն ապրելու համար առավել լավ վայր դառնա»,- ասել է դերասանուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս