Չելսիի ռեկորդն ու հակառեկորդը
Չեմպիոնների լիգայի E խմբի վերջին տուրում «Չելսին», 6։1 հաշվով պարտության մատնելով «Նորշելանդին», իր պատմության մեջ ամենախոշոր հաղթանակը տարավ եվրոպական այդ մրցաշարում։ Հաղորդում է Infostrada-ն։
Մինչ օրս «ազնվականների» համար Չեմպիոնների լիգայում ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր 1999 թվականին «Գենկի» և 2011/12-ին «Գալաթասարայի» հետ խաղերում։ 2 հանդիպումներն էլ ավատվել էին 5։0 հաշվով։
Սակայն, ինչպես հայտնի է, «Չելսին», որը համարվում էր չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը, խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և դուրս մնաց հետագա պայքարից։ Նման բան առաջին անգամ էր պատահում։ Երբեք Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոններն իրենց հաջորդ մրցաշրջանում դուրս չէին մնացել այդ մրցաշարի խմբային փուլից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը