Ռուսները չեն հարգում Հայաստանին
«Եվրասիական միությունն ավելի շատ արձագանք է Եվրոպական միության առաջընթացին, սակայն Հայաստանի վրա այդքան մեծ ճնշում չի գործադրվի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Եվրամիության և Ռուսաստանի հետ Հայաստանի ներկայիս հարաբերություններին ու դրանց հակադրության մասին քննարկումներին: Կիրակոսյանի կարծիքով, իրականում Հայաստանին ավելի մեծ փորձություն է սպասվում նախագահական ընտրություններից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան:
«Զարմանալիորեն ռուսները սխալ են գործում հայերի հետ, քանի որ չեն հարգում Հայաստանին` որպես վստահելի գործընկեր: Եվ ամենաառանձնահատուկ սխալն այն է, որ Պուտինը կգա ընտրությունների հետո, և իր առաջին հայտարարությամբ կպատժի Հայաստանին` բարձրացնելով գազի գները: Սա լավագույն ձևը չէ հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում: