Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Վերջին շրջանում ՀՀ Կառավարության նիստերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու նրա առաջարկները դարձել են այդ նիստերի օրակարգի պարտադիր և պաշտոնական մաս։ Բագրատյանի առաջարկները մեկը մյուսի ետևից մերժվում են, սակայն նախկին վարչապետը չի ընկճվում և ներկայացնում է նորանոր առաջարկներ։

Օրինակ՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կապիտալի նվազագույն շեմ ճանաչել 100 մլն, կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կապիտալի նվազագույն շեմ` 50 մլն դրամը։ «Կառավարությունն առաջարկի վերաբերյալ սկզբունքային առարկություններ է ներկայացրել` տալով բացասական եզրակացություն։ Հրանտ Բագրատյանը հանդես է եկել մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ` ներկայացնելով «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը, ըստ հեղինակի, թելադրված է տնտեսության ստվերայնության դեմ պայքարի ուժեղացման և բնապահպանական խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։ Կողմ լինելով նշված հարցերի կարգավորմանը` կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև նոր հարցեր է հարուցում։ Եզրակացության համաձայն նախագիծը ներկայացված տեսքով ընդունելի չէ և արմատական լրամշակման կարիք ունի»,- նշված է կառավարության պաշտոնական կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս