Վիրավորվեցի, դակեցի, անցա…

Հայաստանում ժողովրդավարության վիճակի մասին գնահատականները հիմնվում են առաջին հերթին ընտրությունների արդյունքների, դրանց վերաբերյալ միջազգային կառույցների եզրակացությունների վրա:

Այդ տեսանկյունից Հայաստանում ժողորդավարությունն «անշեղորեն» աճում է: Վկան` եվրոպացի պաշտոնյաների վերջին հիացմունքի խոսքերը հայկական ժողովրդավարության, առաջիկա ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելու խոստումներին հավատալու մասին:

Սակայն որքան ժողովրդավարությունը բարելավվում է այդ` «արտաքին ատրիբուտներով», այնքան անկում է ապրում` «բովանդակությամբ»: Դրա հերթական ապացույցը պետական բյուջեի մասին օրենքի երեկվա քվեարկության արդյունքներն են: Այս տարվա բյուջեն քննադատեցին անգամ ՀՀԿ-ական պատգամավորները, անգամ կառավարության մշտական «քնարերգու» Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ վիրավորված է ԱԺ-ի նկատմամբ կառավարության վերաբերմունքից: Քննադատեցին, վիրավորվեցին ուգ կողմ քվեարկեցին 71 ձայնով: Այսինքն` իրականում բոլոր այդ քննադատություններն ընդամենը ժողովրդավարության իմիտացիայի նպատակ ունեին, քվեարկությունն անցավ այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում:

Իհարկե, բյուջեի նախագիծը որոշակիորեն առանձնահատուկ է այն առումով, որ դրա տապալումը կհանգեցներ կառավարության հրաժարականին, ինչն այս փուլում նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերում չկա: Բայց բյուջեն` բացառություն լինելով հանդերձ, օրինաչափություն է, քանի որ ՀՀԿ-ն գրեթե բոլոր օրինագծերը քվեարկում է նույն սկզբունքով` «հանձնարարված է դակել»: Նույնիսկ վիրավորվելով:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս