Բաժիններ՝

Ինչով է զբաղված Հովիկ Աբրահամյանը 18:00-ից հետո. մամուլ

«Արդեն Հայտնի է, որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ շտաբի պետն Աժ նախագահ Հո­վիկ Աբրահամյանն է լինելու: Աժ նախագահի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է անում Աբրահամյանը` շտաբի պետի գործառույթների շրջանակներում, և ինչպես է համատեղում այն Աժ աշխատանքների հետ:

«Պարոն Աբրահամյանը ժամը 18:00-ից հետո կուսակցության նախապատրաստա­կան աշխատանքներով է զբաղված»,-«ժողովուրդին» հայտնեց մամլո խոսնակը` չմանրամասնելով թե կոնկ­րետ ինչ «նախապատրաստական աշխատանքների» մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերի 2-ին` Աժ ընտրություններից 6 ամիս առաջ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, որպեսզի զբաղվեր նախընտրական շտաբը ձևավորելով: Հետաքրքիր է` հիմա ինչու է իրեն ծանրաբեռնում երկու դժվարին աշխատանքներով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս