Իշխանություններն ապրում են «կայֆի» համար

«Այն երաշխիքը չկա, որ այս ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակիր Շահեն Պետրոսյանը` ավելացնելով,- Վստահ չեմ, որ այս սերիալ, ֆուտբոլ ու տաշի-տուշի նայող ժողովուրդն այս ցածրորակ վիճակով կարող է դա անել»:

ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետը կարծիք է հայտնել, որ երկրում լուրջ փոփոխություններ են պետք, իսկ լուրջ փոփոխություն ոչ ոք չի ցանկանում անել: «Սրանք չեն ուզում. իրենք իրենց կենցաղն են ապահովում: Սա գավառական այն ագահությունն է, մանկության փոխհատուցումը` «ущербность» ասվածը…

Ես սրանց նույնիսկ հեդեոնիստ կանվանեի: Իշխանության մեջ ովքեր կան, բոլորը հեդեոնիստներ են, իրենց ամեն րոպեն պետք է «կայֆ» լինի, իրենք «կայֆի» համար են ապրում, ոչ թե երկրի, հանրության կամ գաղափարի համար: Իրենք կարող են միայն կենաց ասել: Չի կարելի ամեն րոպե «կայֆերով» ապրել»,- ասել է Շ.Պետրոսյանը:

«168 ԺԱՄ»
Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս