Հենրիխ Մխիթարյան. Պատճառը հոգեբանական հոգնածությունն էր
Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպումից հետո (0։1) «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնահատել է Դոնեցկի թիմի խաղն այդ հանդիպման ժամանակ և մրցաշարում։
«Կարելի է ասել, որ բացի վերջի խաղից մենք լավ հանդես եկանք Չեմպիոնների լիգայում։ կարող էինք և ոչ-ոքի խաղալ, սակայն ստացվեց այնպես, որ գոլ ընդունեցինք։ Բան չես կարող անել։ Թիմը խաղում էր, ցանկանում էր լավ արդյունքի հասնել, սակայն վերջին պահին ինչ-որ բան չհերիքեց։ Կարծում եմ, որ այդ խաղում ոչ-ոքի արդյունքն օրինաչափ կլիներ։
Պահեր ստեղծելիս ունեցած դժվարությունները, թերևս, կապված են հոգեբանական հոգնածության հետ։ Ինչ վերաբերում է իմ դեմ ցուցադրած կոշտ խաղին, ապա սա ֆուտբոլ է, իսկ վնասվածքները նրա մի մասն են։ Չէի ասի, թե «Յուվնետուսը» շատ կոշտ թիմ է։
Արձակուրդնե՞րը. առայժմ որոշել եմ հանգստանալ Երևանում, իսկ հետո կտեսնենք։ Այս պահին կարևորն այն է, որ փլեյ-օֆֆում ենք, իսկ հետագայում կանենք ամեն ինչ 1/8-ից 1/4 եզրափակիչ դուրս գալու համար», – ասել է Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը