
Խաչիկյանի խափանման միջոց` կալանքը, երկու ամսով երկարաձգվեց

Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել, որը նախագահել է նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի ևս 2 ամսով երկարաձգվի Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի խափանման միջոց կալանքը:
Դատավոր Է. Ավետիսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Խաչիկյանը հրաժարվել է, որպեսզի դռնփակ դատական նիստը կայանա իր մասնակցությամբ:
shamshyan.com