Բաժիններ՝

«Ֆեյսբուքը»՝ քաղաքական գրաքննության թիրախ

Տաջիկստանի կապի ծառայությունները երկրի տարածքում արգելափակել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մուտքը: Այդ որոշման պատճառները դեռ չեն պարզաբանվում:

Ինչպես հաղորդել է համացանցը մատակարարողների ասոցիացիայի ներկայացուցիչը, կիրակի երեկոյան գերատեսչությունը ինտերնետ մատակարարների և բջջային կապի օպերատորների միջև տարածել է «Ֆեյսբուքն» արգելափակելու մասին տեղեկատվություն:

Սակայն համացանցային ծառայություններ մատակարարող մի շարք ընկերություններ առայժմ չեն կատարել կապի ծառայության հրահանգը, իրենց քայլը բացատրելով այն հանգամանքով, որ դա չի ձևակերպվել գրավոր ձևով:

Տաջիկստանում «Ֆեյսբուքի» մուտքն այս տարի արդեն արգելափակվել մի քանի անգամ: Նույն ճակատագրին են արժանացել նաև այլ ռեսուրսներ, որոնց թվում նաև՝ Zvezda.ru, Tjknews.com և Maxala.org կայքերը:

Իրավապաշտպանները և մատակարարները այս անգամ արգելափակումը կապում են երկրում առկա քաղաքական գրաքննության հետ:

Նշենք, որ, այնուամենայնիվ, Դուշանբեում BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը հաղորդել է, որ ինչպես ինքը, այնպես էլ իր մյուս գործընկերները «Ֆեյսբուք» մուտք գործելու հնարավորություն դեռ ունեն:

«Փաստիֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս