
Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Կենտրոն վարչական շրջանի ոստիկանապետին

ՀՀ ոստիկանապետի հրամանով, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և վերցվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը՝ ազատվելով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է վերցվել Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանը:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, Ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ է նշանակվել Արթուր Մկրտչյանը, ազատվելով Ոստիկանության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը: Վերջինս նույնպես ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:
shamshyan.com