
«Մեղրաձոր Գոլդը» նախագիծը ներկայացրել է

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ ոսկու կորզման արտադրամասը բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանն է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» նախագիծը: Նախագծված ոսկու կորզման արտադրամասը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղական համայնքում: Ըստ նախագծի՝ հանքաքարից ոսկին կորզվելու է հիդրոմետալուրգիկան եղանակաով:
Ներկայացված նախագծում նաև նշված է, որ արտադրամասի շահագործման արդյունքում առաջանում են մթնոլորտն աղտոտող վնասակար արտանետումներ. «Արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 10.8 հազար դրամ»: Նշենք, որ Տնտեսական վնասը հաշվի է առնում`բնակչության առողջության վատթարացման հետ կապված ծախսերը, գյուղատնտեսությանը, անտառային և ձկնային տնտեսություններին հասցված վնասը, արդյունաբերությանը հասցված վնասը:
Ի դեպ, նախագծում ներկայացված են որոշակի միջոցառումներ, որոննց շնորհիվ արտանետումները նվազել են 60 տոկոսով: