
Շատ գոհ եմ Ջեք Ուիլշերից. Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացատրել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Ասթոն Վիլայի» հետ (0:0) հանդիպման ժամանակ կիսապաշտպան Ջեք Ուիլշերի բացակայության պատճառը: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտավորված էր պահեստայինների թվում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
«Շատ ուրախ եմ, որ նրա մոտ բարդություններ առաջ չեկան: Ուիլշերին հանգիստ էր հարկավոր: Անցած շաբաթվա ընթացքում նա իրեն հրաշալի էր դրսևորել: Ոմանք մոռանում են, որ Ջեքը վնասվածքի պատճառով բաց էր թողել 17 ամիս: Սա լուրջ ժամկետ է, սակայն ես գոհ եմ նրա առաջընթացից», – Վենգերի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը