Հայաստանը՝ մրցանակ Ռուսաստանի համար. Ջեյմս Նիքսի

Լոնդոնի «Chatham House» հետազոտական կենտրոնիՌուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար Ջեյմս Նիքսին 168.amին տված բացառիկ հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի միջազգային ինտեգրմանը, կարծիք հայտնեց, թե Հայաստանը ոչ այնքան կարևոր երկիր է գերտերությունների համար այն իմաստով, որ  «Հայաստանն օրհնված կամ անիծված չէ ածխաջրածնային հանքերով կամ տարանցիկ  ուղիներով», ինչը որոշ առումով նույնիսկ անկախության մեծ աստիճան է տալիս Հայաստանին:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Եվրասիական Մաքսային միությանն անդամակցելու առաջարկին, անգլիացի փորձագետն ասաց. «Ռուսաստանը խնդիր է, նա իսկական խնդիր է այն իմաստով, որ, ինչպես գիտեք, գնել է հայկական ենթակառուցվածքների զգալի մասը»:

Ըստ Ջ.Նիքսիի, չնայած այս հանգամանքն այսօր ազդեցություն չունի Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա, սակայն կա պոտենցիալ, որ Ռուսաստանը հետագայում կարող է օգտագործել վերահսկողության նման աստիճանը:

«Իհարկե, Ռուսաստանի համար նշանակալի բոնուս կլինի հաղթել Հայաստանի համար պայքարում: Հայաստանը մրցանակ է, իհարկե, ոչ այնքան մեծ մրցանակ, ինչպես Ուկրաինան, բայց ամեն դեպքում լավ մրցանակ է»,- ասաց Նիքսին` ավելացնելով, որ Ռուսաստանը բավական դանդաղ խաղ է սկսել Եվրասիական միության հաջողությանը հասնելու համար:

Իսկ Եվրամիության պաշտոնյաներից մեկի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և Եվրամիության միջև, անգլիացի փորձագետն անվանեց «ոչ իմաստուն» հայտարարություն, քանի որ« ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է իր կողմը գրավի, այլ ոչ թե սպառնա:

«Chatham House»-ի փորձագետն անդրադարձավ նաև ղարաբաղյան հիմնախնդրին և ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր սցենարներին:

Ջեյմս Նիքսիի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ժամի» վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս