Բաժիններ՝

Մոուրինյոն մեզ համար լավագույն մարզիչն է. Խաբի Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն Adidas ընկերության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:

«Թիմն աջակցում է մարզչին: Զգում եմ, որ երկրպագուները նույնպես պաշտպանում են նրան: Ժոզե Մոուրինյոն մեզ համար լավագույն մարզիչն է: Ցանկանում եմ, որպեսզի նա շարունակի աշխատել «Ռեալում»: Այժմ մեզ համար դժվարին իրավիճակ է, սակայն շարունակում ենք հավատալ մեր ուժերին: Ֆուտբոլում անակնկալներ լինում են», – Ալոնսոյի խոսքերը մեջբերում է AS-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս