Իմ գոլն Իբրահիմովիչի գնդակից գեղեցիկ էր. Կարլոս (տեսանյութ)
Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կարլոսը հայտարարել է, որ իր կարիերայի ընթացքում Զլատան Իբրահիմովիչի` Անգլիայի դարպասն ուղարկած գոլից ավելի գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:
«Իհարկե, Իբրահիմովիչի գոլը հիանալի էր: Ոչ բոլորը կարող են նման գոլ հեղինակել: Կարծում եմ` իմ գոլն ավելի բարդ էր: Գնդակը մեծ արագությամբ էր սլանում և դուրս էր գալիս խաղադաշտի սահմաններից: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ լավագույն գոլը ես եմ փխել:
Բացի այդ, Իբրահիմովիչի գոլի ժամանակ դարպասապահը հեռու էր դարպասներից»,-նշել է Կարլոսը` պատմելով «Ռեալի» մարզաշապիկով «Տեներիֆեի» դարպասն ուղարկած գոլի մասին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը