
Մարսելինո Գարսիան նշանակվել է Էսպանյոլի գլխավոր մարզիչ

«Էսպանյոլի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարսելինո Գարսիա Թորալը: Այս մասին հայտնում է AS-ը:
Կատալոնական ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռացվել էր պաշտոնից «Խետաֆեից» կրած պարտությունից հետո (0:2): Այժմ նրա տեղը կզբաղեցնի Մարսելինո Գարսիան, ով ժամանակին մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ռասինգը», «Սարագոսան» և «Սևիլյան»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը