
Մալյորկա – Ռեալ՝ 0:5. Ռոնալդուն ու Իգուաինը՝ 2-ական գոլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» Պրիմերայի 9-րդ տուրում հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Մալյորկայի» դարպասն ու վաստակած 17 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական:
«Արքայական» ակումբի կազմում 2-ական անգամ աչքի ընկան Գոնսալո Իգուաինն (9′, 70′) ու Կրիշտիանո Ռոնալդուն (22′, 73′), մեկ գոլ էլ խփեց Խոսե Կալյեխոնը (90+1′):
Պորտուգալացին ընթացիկ առաջնությունում խփեց իր 11-րդ գոլն ու ռմբարկուների մրցույթում շրջանցեց «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին (10 գ.), իսկ առաջատարը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 13 գոլ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը