Բախվել են ՀՀ ՊՆ կապի խմբի պետի և «Արարատ» ֆուտբոլային ակումբի բժշկի ավտոմեքենաները. կա վիրավոր

Հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցի թիվ 78 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Շարուրի 24 շենքի բնակիչ, 27-ամյա Արսեն Մարտիրոսյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 99 ՈՈ 996 համարանիշի և Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 37-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի 31 ՍԼ 806 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ֆոլցվագեն Գոլֆ»-ի ուղևոր, 24-ամյա Սևակ Ավարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Մարտիրոսյանը աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում՝ որպես կապի խմբի պետ, կոչումով լեյտենանտ է, իսկ Կ. Մկրտչյանը աշխատում է «Արարատ» ֆուտբոլային ակումբում՝ որպես բժիշկ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:

shamshyan.com

 

Տեսանյութեր

Լրահոս