«Մեղավոր են նրանք, ովքեր կանգնեցին այս ստոր ոճիրի հետևում»

«Այս գործը չի բացահայտվելու, քանի դեռ այս իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր լրջագույն հիմքերով կասկածվում են հանցագործությանն առնչվելու մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը:

Ս. Սաֆարյանը վստահ է, որ բացահայտման օրը գալու է, ու ինքը տեսնելու է, թե իրականում ինչ է տեղի ունեցել. «Այլ ելք լինել չի կարող. մի օր մենք տեսնելու ենք պատվիրատուներին: Հոկտեմբերի 27-ի համար մեղավոր ենք նրանք, ովքեր չբացահայտեցին կամ թույլ չտվեցին բացահայտել գործը, մեղավոր են նրանք, ովքեր կանգնեցին այս ստոր ոճիրի հետևում: Բայց, կարծում եմ՝ մենք վաղ թե ուշ անուն առ անուն իմանալու ենք նրանց մասին»:

 

Տեսանյութեր

Լրահոս