«Ես ո´չ պարոն Ծառուկյանի, ո´չ էլ պարոն Հայրապետյանի ընկերն եմ»

«Երբ մենք նայում ենք Հայաստանի նախագահական ընտրություններին, ապա ընտրություններն այստեղ ավելի կարևոր են, քան թե դրանց արդյունքները: Կա իրական խնդիր «Բարգավաճ Հայաստան» և Հանրապետական կուսակցությունների միջև, որը կարող է հանգեցնել յուրաքանչյուրի կողմից սեփական թեկնածուների առաջ քաշելուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Բայց իրականում ես չգիտեմ` ի՞նչ են նրանք մտածում, եթե իհարկե նրանք մտածում են, որովհետև ես չեմ տեսնում ոչ մի քաղաքական ընտրարշավ, ավելի շատ տեսնում եմ քաղաքական հոբբի, քան լուրջ քաղաքական ընտրարշավ,- շարունակեց փորձագետը,- Ներեցե´ք, դա ինչ-որ չափով դիվանագիտական պատասխան էր: Ես հանդես չեմ գալիս որպես պարոն Ծառուկյանի ընկերը, ես հակադրվում եմ նաև պարոն Հայրապետյանին: Այլ խոսքերով ասած` օլիգարխները  չափից ավելի մեծ դերակատարում ունեն Հայաստանում, և ավելին պետք չէ: Սա արդեն ոչ դիվանագիտական, բայց անկեղծ պատասխան էր»:


Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031