«ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի պարը տանգո չէ, քանի որ տանգոն պահանջում է երկու զուգընկեր»

«Այն պարը, որը մենք տեսնում ենք Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» միջև, այդ պարը տանգո չէ, քանի որ տանգոն պահանջում է երկու զուգընկեր: Բայց այստեղ պարողներից մեկը չի ուզում պարել: Ես շատ կասկածամիտ եմ նման դաշինքների ձևավորման նկատմամբ` նաև այն պատճառով, որ այդ կուսակցություններում շատ ուժեղ անհատներ են ներգրավված»,- այսօր մամուլի ասուլիսում այսպես պատասխանեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 168.am-ի հարցին` ի՞նչ կարծիք ունեք Հայ ազգային կոնգրես-«Բարգավաճ Հայաստան» հարաբերություններում վերջին զարգացումների մասին և Ձեր կարծիքով` ԲՀԿ-ն, ի վերջո, կմիանա՞ ՀԱԿ-ին, ինչպես ձգտում է վերջինս:

«Եվ մենք մի բան պետք է սովորենք Հայաստանի քաղաքական պատմությունից, որ երբեք անակնկալ կամ անսպասելի դաշիքներ չեն ձևավորվում: Եթե ուզում եք ավելին իմանալ, Դուք պետք է հարցնեք Լևոն Զուրաբյանին կամ ԲՀԿ-ի անդամներին»,- ավելացրեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ 2011թ. վերջերից` ՀԱԿ-ը վարում է քաղաքական կուրս` իր կողմը գրավելու ԲՀԿ-ին, իսկ վերջերս ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ քաղաքական դաշտում կան իշխանությանը մարտահրավեր նետել երկու ունակ ուժեր` ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն:


Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս