
Եվրոպայի 5 ուժեղագույն առաջնություններում չորս անպարտելի թիմ է մնացել

Այս հանգստյան օրերին կայացած տուրից հետո Եվրոպայի առաջատար հինգ ազգային առաջնություններում (Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա) մնացել է ընդամենը չորս թիմ, որոնք չեն ճաշակել պարտության դառնությունը:
Նրանցից երկուսը Պրիմերայի առաջատաներ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» են: Մեկական ներկայացուցիչ ունեն Ա սերիան («Յուվենտուս») և Պրեմիեր լիգան («Մանչեսթեր Սիթի»):
Այս տուրից հետո անպարտելիների ցուցակից միաժամանակ դուրս մնացին «Բավարիան»` զիջելով «Բայերին» (1:2), և « Չելսին»` պարտվելով « Մանչեսթեր Յունայթեդին» (2:3):
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը