Բաժիններ՝

Ռեալը պարզապես ոչնչացնում է հակագրոհների ժամանակ. Խոակին Կապարոս

«Մալյորկայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից առաջ նշել է, որ մրցակցի գլխավոր զենքը հակագրոհներն են:

«Ես իմ խաղացողներին ասել եմ, որ նրանք պետք է անմիջապես վերադառնան գնդակը կորցնելու հետո: Մադրիդցիները պարզապես ոչնչացնում են հակագրոհների ժամանակ: Նրանք շատ արագ հարձակվողներ ունեն, ովքեր կարող են մի քանի վայրկյանում գնդակը հասցնել մրցակցի տուգանային հրապարակ: Իհարկե, մենք պետք է փորձենք չկորցնել գնդակը: Թե ինչքանով դա կհաջողվի մեզ, կտեսնենք հանդիպման ընթացքում», – Կապարոսի խոսքերը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ «Մալյորկա» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 00:30-ին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031