
Ավազակային հարձակում Առինջում

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1963թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00:05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը և բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել 2 բջջային հեռախոս` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
Այնուհետև նրանք Արտյոմ Հ.-ին սպառնացել են կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա հետ, ինչից հետո բաց են թողել:
Հովհաննես Հ.-ն և Գագիկ Հ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն: