Բաժիններ՝

Ուիլյամսը հաղթում է Շարապովային ու իր կարիերայի 46-րդ տիտղոսը նվաճում. WTA Ամփոփիչ մրցաշար

Ստամբուլում ավարտվեց WTA Ամփոփիչ մրցաշարը: Եզրափակչում աշխարհի 3-րդ ռակետ ամերիկուհի  Սերենա Ուիլյամսը 2 սեթում (6:4, 6:3) առավելության հասավ երկրորդ ռակետ ռուս  Մարիա Շարապովայի նկատմամբ ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Վերջին անգամ Շարապովան Ուիլյամս կրտսերին հաղթել էր 8 տարի առաջ և հենց Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում, սակայն այսօր Մարիային չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ վերջին տասնամյակի ուժեղագույն թենիսիստուհուն:

Սերենան 11 էյս կատարեց, 40 գնդակ հաղթեց ակտիվ գործողությունների շնորհիվ և 14 չհարկադրված սխալ գործեց, Մարիայի ցուցանիշները հետևյալն են՝ 2 էյս, 13 ակտիվ գործողությունների շնորհիվ հաղթած գնդակ, 12 չհարկադրված սխալ: Ամերիկուհին 3 բրեյք իրականացրեց՝ մրցակցին ոչ մի հնարավորություն չտալով հաղթել սեփական մատուցումը: Հանդիպումը տևեց 1 ժամ 29 րոպե:

31-ամյա Ուիլյամսի համար այս տիտղոսը 46-րդն էր կարիերայում և 7-րդը՝ ընթացիկ մրցաշրջանում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս