
Կլիչկո եղբայրները 3 մլն եվրո կաշխատեն նոր հեռուստատեսային պայմանագրից

Ուկրաինացի ծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վիտալի և Վլադիմիր Կլիչկո եղբայրները շուտով պայմանագիր կկնքեն գերմանական RTL հեռուստաընկերության հետ: Այս մասին հաղորդում է BoxingScene-ը: Պայմանագրի համաձայն՝ բռնցքամարտիկները 3 մլն եվրո կստանան 5 մարտի հեռարձակման համար:
Հիշեցնենք, որ WBO, IBO, IBF և WBA տարբերակներով աշխարհի չեմպիոն 36-ամյա Վլադիմիր Կլիչկոն նոյեմբերի 10-ին Համբուրգում կմենամարտի լեհ Մարիուշ Վախի հետ, իսկ նրա 41-ամյա եղբայրը՝ WBC տարբերակով աշխարհի չեմպիոն Վիտալին, դեռևս չի կողմնորոշվել կարիերան շարունակելու հարցում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը