«Doing Business-2013» ամենամյա զեկույցից երևում է ՀՀ զգալի առաջընթացը գործարարության ոլորտում
Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը նամակ է հղել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Համաշխարհային Բանկի կողմից հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցի կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է.
« Մեծարգո Պարոն Վարչապետ,
Համաշխարհային Բանկի կողմից վերջերս հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցից երևում է Հայաստանի Հանրապետության զգալի առաջընթացը գործարարության ոլորտում, որը բարելավեգ է իր դիրքերը 18 կետով՝ վարկանիշային աղյուսակի 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը։
Հայ-գրանսիական գործարարության ակումբը ուրախ է այս նորության համար և շնորհավորում է Ձեզ այսպիսի արդյունքի առթիվ։ Այս հաջողության մեջ տեսնում ենք այն բարեփոխումների պտուղները, որոնք Ձեր կառավարությունը արդեն իսկ կյանքի է կոչում։
Հաշվի առնելով այն, որ Հայաստանը չի դադարում առաջընթաց ունենալ Եվրամիության հետ մերգեցման գործում և այսօր ներգրավված է խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ համագայնություն գեռք բերելու բանակցային գործընթացում, այս հաջողությունը լուրջ քաջալերում է` շարունակելու և արագացնելու բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները՝ առաջընթացը սատարելու և երկրի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը բարելավելու նպատակով։
Մեր շարքերը համալրած ֆրանսիական ձեռնարկություններն իրենց հերթին ջանք ու եռանդ չեն խնայի նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Համոզված եղեք, Մեծարգո Պարոն Վարչապետ, որ Հայ-գրանսիական գործարարգգգգգգ գկումբը կօժանդակի Հայաստանի իրականացրած առաջընթացը Եվրամիությունում գ գրանսիագգգգ մեր գործընկերների կողմից լավագույնս արժևորելու գործում»։
Արման Փինարբասի
Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի Նախագահ
Անրի Ռենո
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի Պատվավոր Նախագահ