
Դոլարը սկսել է թանկանալ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 29-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.75 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,15%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 5.700.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 403-405 դրամով և վաճառվում է 407-408.5 դրամով: