ՏՏ և համակարգչային գիտելիքներին նվիրված հայալեզու կայք է ստեղծվել
Տեղեկատվական տեխնոլոգիաներին ու համակարգչային գիտելիքներին նվիրված հայալեզու կայք է ստեղծվել՝ hy-it.org անվամբ: Կայքում տարբեր մասնագետներն ու բլոգերները կիսվում են իրենց գիտելիքներով ու հմտություններով: Կայքի հեղինակների խոսքով՝ կայքի նպատակն է՝ աջակցել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և ՏՏ գրագիտության տարածմանը, ինչպես նաև ծրագրավորողների և այլ ՏՏ մասնագետների միջև փորձի փոխանակությունը: Նորաստեղծ կայքում կարելի է գտնել ոչ թե տեխնոլոգիական նորություններ, այլ խնդիրների լուծման պատմություններ ու գաղտնիքներ, ծրագրերի օգտագործման ուղեցույցներ, և այլն:
Հայալեզու բլոգներում և այլ կայքերում բազմաթիվ և այլազան նյութերի կողքին հաճախակի հանդիպում են տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված ուսումնական նյութեր, ուղեցույցներ, ձեռնարկներ, ինչպեսև՝ ակնարկներ: Նոր ստեղծված կայքը նպատակ ունի հավաքել և դասակարգել տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված բոլոր հայալեզու նյութերը:
Հայ-IT.org-ը ագրեգատոր կայք է: Սա նշանակում է, որ կայքի նյութերի մեծամասնությունը վերցված է այլ կայքերից: Սակայն, բացի դրանից, նոր կայքում կլինեն նաև էքսկլյուզիվ հոդվածներ:
Այս պահին կայքում հրապարակված է 220 հոդված, նյութերը կամաց-կամաց ավելանում են: