Մոսկվայում «գողական հավաքույթի» ժամանակ ձերբակալվել են հայ «Արտյոմ Լիպեցկին» եւ «Սուրենչիկը»
Մոսկվայի ռեստորաններից մեկում, «գողական հավաքույթի» ժամանակ, ոստիկանները ձերբակալել են հինգ քրեական հեղինակությունների: Այս մասին, ըստ news.am-ի` այսօր հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի գլխավոր վարչությունից:
Գործողության ամսաթիվը իրավապահները չեն հստակեցնում:
Օպերատիվ տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից առնվազ երկուսը հայաստանցիներ են՝ 33-ամյա Արտեմ Առաքելյանն ու 39-ամյա Սուրեն Ավետիսյանը, ովքեր առնչություն ունեն մի շարք հանցագործությունների, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Այսպես կոչված, «օրենքով գողերը», որոնք քրեական աշխարհում հայտնի են որպես «Արտյոմ Լիպեցկի» և «Սուրենչիկ», քրեական ազդեցություն են գործել կազմակերպված խմբում, որի մասնակիցները զբաղված են ՌԴ Կենտրոնական դաշնային օկրուգ թմրամիջոցների մատակարարմամբ եւ իրացմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, անձնական խուզարկությամբ, ոստիկանները Առաքելյանի մոտից առգրավել են կեղծ անձնագիր և շուրջ 16 գրամ հաշիշ: Նա կալանավորվել է: