Համանախագահները ընդգծել են կողմերի միջև լարվածությունը մեղմելու կարևորությունը

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ շաբաթ օրը Փարիզում կայացած հանդիպման վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ ասված է.

«Համանախագահները ընդգծեցին կողմերի միջև լարվածությունը մեղմելու կարևորությունը։ Նրանք ներկայացրեցին խաղաղ գործընթացը առաջ մղելուն ուղղված աշխատանքային առաջարկի վերաբերյալ իրենց գաղափարները։

Արտգործնախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման հասնելու նպատակով համանախագահների հետ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը։ Նախարարները և համանախագահները համաձայնեցին շարունակել այդ գաղափարների քննարկումը համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031