
Վերելակի ընկնելու հետևանքով տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է

Սասնա Ծռեր փողոցի նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարությունից, մասնագետները վերջինիս վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։
Երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ժամը 17:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքի վերելակը 17-րդ հարկից ընկել էր նկուղ: Մահացել էր 2 հոգի, ևս 2-ը վիրավորվել ու տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն: