
Apple-ի նոր արտադրանքների համար էկրանների հիմնական մատակարարը LG-ին է

Ինչպես հայտնում են DigiTimes-ի աղբյուրները` LG ընկերությունը հանդիսանում է Apple-ի նոր արտադրանքների համար էկրանների հիմնական մատակարարը: Այս մասին գրում է պարբերականը՝ նշելով, որ LG ընկերությունը վերականգնում է իր դիրքերը՝ որպես Apple-ի գործընկեր և մեծ պատվերներ է ձեռք բերում Apple-ի նոր արտադրանքների համար:
Նշենք, որ LG-ին վաղուց էկրաններ էր մատակարարում Apple-ին, սակայն ընկերությունը իր համբավը գցել էր iPad 2-ի համար նախատեսված էկրանների թերության պատճառով:
Տեղեկացնենք, որ երրորդ սերնդի iPad-ի առաջին խմբաքանակում պարունակում էր միայն Samsung-ի էկրաններ: