
Վաճառքի է հանվել հեպատիտ E-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը

Չինաստանում վաճառքի է հանվել հեպատիտ E-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: Ինչպես հաղորդում է ChinaDaily-ին, «Hecolin» կոչվող պատվաստանյութն արտադրել է Xiamen Innovax Biotech դեղարտադրող ընկերությունը:
Պատվաստանյութի էֆեկտիվությունն ու անվտանգությունը հաստատվել են երկու տարի տևած կլինիկական ստուգումներից հետո, որոնց մասնակցել է 113 հազար կամավոր: Xiamen Innovax Biotech ընկերության գլխավոր մենեջեր Գաո Յոնգժոնգը նշել է, որ իրենց այժմ բանակցություններ են վարում Չինաստանի ղեկավարության հետ՝ ռիսկային բարձր գոտում հասարակությանը պատվաստելու համար: Ընկերությունը համագործակցում է նաև միջազգային կազմակերպությունների հետ`պատվաստանյութն այլ երկրներին ներկայացնելու համար:
Հեպատիտ E-ն տարածվում է վարակված ջրի ու սննդի միջոցով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով`տարեկան 20 միլիոն մարդ վարակվում է այս հիվանդությամբ: