
«Մեր ժողովուրդը հեղափոխականության հակված չէ»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Ազգային Ժողովում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը zham.am-ի հետ հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե Հայաստանում չի բացառվում հեղափոխության սցենարը հետընտրական շրջանում` «ընդհուպ մինչև սոցիալական ընդվզում, եթե որևէ խարիզմատիկ դեմք դուրս գա հրապարակ և կոչ անի հեղափոխության»:
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով այս մասին, նշեց, թե համաձայն չէ Գ.Իսագուլյանի տեսակետի հետ:
«Բարեբախտաբար տառապանքների հարուստ, արդեն ենթագիտակցություն դարձած զգուշավորության փորձ ունեցող մեր ժողովուրդը հեղափոխականության հակված չէ։ Տխուր է, որ հակված չէ նաև հանուն արժանապատվության ճիգեր գործադրելու և ելք է փնտրում «որտեղ հաց, այնտեղ կաց» մտածելակերպում։ Մեր իրականության մեջ զարմանալու բաները շատ-շատ են…»,- ասաց Պ.Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: