Շահութահարկը չի բարձրանա

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հերքել է այն տեղեկությունները, որ կառավարությունը  պատրաստվում է բարձրացնել շահութահարկի դրույքաչափը։

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, ֆինանսների նախարարությունը քննարկում է շահութահարկի դրույքաչափը 20%-ից 26% (800 մլն դրամից ավելի շրջանառության դեպքում՝ 31%) բարձրացնելու հնարավորությունը։ Ֆինանսների նախարարը, հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ կառավարությունը ներկայացնելու է բիզնես միջավայրի բարելավմանը և հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված օրենսդրական փաթեթ, սակայն այս պահին որևէ ավելացում չի նախատեսվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031