
Այս իրավիճակից ամենաշատը շահել է ԲՀԿ-ն

«ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին շատ ձեռնտու է այն իրավիճակը, որն այսօր տիրում է: Ու ամենաշատն այս իրավիճակից, դժբախտաբար, կարողացավ օգտվել ԲՀԿ-ն: Եթե համեմատական վերլուծություն անցկացնենք նախորդ ընտրությունների հետ` կտեսնենք, որ ԲՀԿ նախագահն այսօր իր սեփականությունը, ունեցվածքը գրեթե կրկնապատկել է, պատգամավորական մանդատների թիվը կտրուկ աճել է, հավաքական հեղինակության առումով համար մեկ հարց է դարձել երկրում` ո՞ւմ կպաշտպանի Գագիկ Ծառուկյանը: Եվ գումարած այս ամենին` ԲՀԿ-ն հստակ հայտ է ներկայացրել վարչապետի պաշտոնի համար: Արդյո՞ք այս հարցերը քննարկվում են Սերժ Սարգսյանի մոտ, թե՞ ոչ, կարևոր չէ. կարևոր է, որ հասարակությունը քննարկում է: ԲՀԿ-ն, միանշանակ, շահեց: Իսկ ժողովուրդը շահե՞ց, թե՞ ոչ, կարծում եմ` ոչ»,- «168 Ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: