
Էժան ու թանկ վարկերը մեր

Այսօր ՀՀ Ազգային ժողովում 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է միջազգային վարկերի խնդրին։
«Իմ հարցը Կենտրոնական բանկի մասով այսպիսին էր. 530 միլիոն պարտքն է, ո՞նց է ստացվում, որ 195 սպասարկում և մարումն է մի տարում: Եթե 195-ը բաժանենք 530-ի, կստանանք 30-35%, Ինչո՞ւ է այդքան թանկ ստացվել»,- հարցրեց Հ. Բագրատյանը։
Նախկին վարչապետի հարցին պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «ԿԲ-ի պարտքի մասով՝ հիմնական գումարի մարումը 186 միլիոն է, տոկոսավճարը՝ 8,28։ Եթե 186 միլիոնը հիմնական գումարի մարումն է, նշանակում է՝ եղել է կարճաժամկետ վարկ, թանկության մասին միայն տոկոսավճարի մասն է վկայում: Մարման չափը վարկի թանկության հետ կապ չունի, որովհետև դա ստացվածի հետ տալն է։ Մենք տալիս ենք հետ այդքան, որովհետև 2009թ. վերցրել ենք կարճաժամկետ կայունացման վարկ: Դա որևէ կերպ չի կարող լինել թանկացման արդյունք»: