Նախկին պատգամավորը «Մերսեդեսով» վթարի է ենթարկվել, իսկ ավտոմեքենայի համարանիշները եղել են անօրինական

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի Նար Դոսի 1-ին շենքի բնակիչ, 49-ամյա Արա Սիմոնյանը, վարելով «Մերսեդես ML» մակնիշի 036 ՕՕ 16 համարանիշի ավտոմեքենան, Ռուբինյանց և Դրոյի փողոցների խաչմերուկում, Դրոյի 4 շենքի հարևանությամբ տեղադրված արագաչափի մոտ բախվել է ճամփեզրի բետոնե քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Հրանտ Աբրահամյանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ իրականում վարորդը եղել է երիտասարդ տղա, սակայն Արա Սիմոնյանը վթարից հետո ժամանելով դեպքի վայր, հայտնել է, որ մեքենան վարել է ինքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Սիմոնյանը  «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ է և Ազգային ժողովի նախկին պատգամավոր: Արդեն երկու ամիս է, ինչ Ազգային ժողովի աշխատակազմը նրանից պահանջել է, որպեսզի ավտոմեքենայի համարանիշները հանձնի Ազգային ժողովի ավտոտնտեսություն, սակայն նա ամեն անգամ շուն ու կատվի նման խոստացել է, որ ուրբաթ օրը հանձնի:

Վթարված ավտոմեքենան ապահովագրված է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից (կասկո արված):

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031