
Նաիրա Զոհրաբյանը նշել է ՀԱԿ-ի հետ համագործակցության շրջանակը

Տարբեր հարցերի և նախագծերի, շուրջ, որտեղ կլինեն ընդհանուր շահեր և տեսլականներ հատկապես խորհրդարանական ֆորմատում, ԲՀԿ-ն կհամագործակցի ցանկացած քաղաքական ուժի հետ:
Այսօր Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Մասնավորապես, անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության մասին հարցին Նաիրա Զոհրաբյանն ասել է. «ՀԱԿ-ը ներկայացրել է ԸՕ փոփոխությունների նախագիծ, որտեղ մեզ համար բավականաչափ ընդունելի դրույթներ կան, ուստի ես կարծում եմ, որ այդ հարթակում մենք համագործացություն տեսնում ենք:
ՀԱԿ-ի պատգամավորներից մեկը` պարոն Բագրատյանը, ներկայացրել է նվազագույն աշխատավարձի շեմը 72 հազար դրամ դարձնելու նախագիծ եւ այստեղ էլ , իհարկե, որոշակի քննարկումների կարիք կա, այդ շեմի վերաբերյալ, բայց այդուհանդերձ, այս հարցում եւս համագործացության եզրեր տեսնում ենք»:
Ինչ վերաբերվում է նախագահական ընտրությունների շուրջ համագործակցությանը, Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Նախագահական ընտրությունների վերաբերյալ որևէ քաղաքական ուժի հետ որևէ քննարկում առ այս պահը չի եղել»: